Մահացել է երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինի մայրը
Մահացել է ռոք երաժիշտ և պրոդյուսեր Ստաս Նամինի մայրը՝ Նամի Արտեմովնա Միկոյանը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։ Նոյեմբերի 21-ին, նա դարձավ 97 տարեկան։ Նա ապրեց հրաշալի, արժանապատիվ կյանք:
Նրա ամուսինը Ալեքսեյ Միկոյանն էր՝ ավիացիայի գեներալ-լեյտենանտ և Անաստաս Միկոյանի որդին։
Նամի Միկոյանը ակնարկներ է գրել իր լեգենդար սկեսրայրի՝ Անաստաս Միկոյանի մասին։ «Իմ աչքերով` սիրով և տխրությամբ» գրքում հետաքրքրաշարժ դրվագներ են զետեղված` Արամ Խաչատրյանի, Սիլվա Կապուտիկյանի և Մարկ Գրիգորյանի հուշերը Միկոյանի մասին։
Այս տարվա ապրիլին Ստաս Նամինը Երևանում հայերեն լեզվով գիրք ներկայացրեց իր հայտնի պապի՝ ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի մասին։ Գիրքը, որը հրատարակվել է երևանյան հրատարակչության կողմից, կոչվում է «Անաստաս Միկոյան՝ Իլյիչից Իլյիչ. չորս դարաշրջան՝ մեկ ճակատագիր»։
Նամի Արտեմովնա Միկոյանի հուղարկավորության արարողությունը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Օլիմպիական պողոտայի վրա գտնվող հայկական եկեղեցում», - հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը