Տարկետման համակարգը կտրուկ փոխվում է կառավարության նախաձեռնությամբ
Կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորող կամ ավարտած ՀՀ քաղաքացիներին՝ տարկետմամբ, եթե նրանք ուսումը ավարտելուց հետո վերադառնան Հայաստան։ Կառավարության հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է վերաձևել բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում սովորողների տարկետման համակարգը։
Նախագծով նախատեսվում է, որ տարկետում կտրամադրվի միայն աշխարհի թոփ 50 բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և այլ առկա ուսուցման ծրագրերում սովորողներին՝ պարտադիր վերադարձի և կառավարության նշած ոլորտում ու վայրում աշխատանքի պայմանով։ Նույն պահանջը կվերաբերի նաև նախկինում տարկետում ստացած և ապագայում ուսումը ավարտող քաղաքացիներին։
Փոփոխություններով սահմանվում է, որ զորակոչից վերջնական ազատում կարող է ստանալ միայն այն ուսանողը, որը ավարտից հետո որոշ ժամանակ կաշխատի Հայաստանում և իր գիտելիքները կիրառում երկրի գիտության, տնտեսության, պետական կառավարման կամ այլ ոլորտներում։ Կառավարության տվյալներով՝ 2018 թվականից գործող մեխանիզմով Շանհայի Academic Ranking of World Universities ցուցակի առաջին հնգյակ մտնող բուհերում սովորելու համար տարկետում է ստացել 650 քաղաքացի, որոնցից 570-ն այժմ շարունակում են ուսումը։
Նախագծի հեղինակներն ընդգծել են, որ անհրաժեշտ է կատարելագործել վերադարձի և Հայաստանի աշխատաշուկա ներգրավման կարգավորումները, քանի որ բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը շարունակում է լուրջ խնդիր մնալ՝ ներառյալ IT ոլորտը, բժշկությունը և ինժեներական մասնագիտությունները։ Փոփոխություններով նախատեսվում է նաև վերացնել գործող 451-Ն որոշմամբ սահմանված «նվաճումների հիմքով» տարկետումը, որը թույլ էր տալիս տարկետում ստանալ նաև Հայաստանի բուհերում սովորելու դեպքում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ