Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «կոշտ» հայտարարություն է տարածել․ լեհական ղեկավարության թշնամական քայլն իր պատասխանը ստացավ
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լեհաստանի դեսպանին ներկայացվել է բողոքի նոտա՝ կապված Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվության չեղարկման հետ։
Նշենք, որ լեհական իշխանությունների կողմից Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը 2025 թվականի դեկտեմբերի 23-ից չեղարկելու որոշմանն ի պատասխան ռուսական կողմը սահմանել է, որ Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության թույլտվությունը դադարեցվի 2025 թվականի դեկտեմբերի 30-ից։
Արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարությունում ընդգծվել է, որ Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսական ներկայության փակումը ներկայացվում է «անհեթեթ պատրվակով» և գնահատվում է որպես լեհական ղեկավարության բացահայտ թշնամական ու անարդարացի քայլ։ Ավելացվել է, որ ի պատասխան փակվելու է նաև Ռուսաստանում գործող լեհական հյուպատոսական վերջին գրասենյակը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել էր, որ Լեհաստանը հետ է կանչում իր համաձայնությունը Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում