Հարց՝ հոգեւորականներին, դուք համաձա՞յն եք, որ պատարագի ժամանակ կարելի է չարտասանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը. Աբրահամյան
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Աբրահամյանը գրում է.
Հարց՝ հոգեւորականներին։ Դուք համաձա՞յն եք, որ պատարագի ժամանակ կարելի է չարտասանել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։
Այո՞, թե՞ ոչ։
Դուք համաձա՞յն եք, որ կարգալույծ քահանան, այսինքն՝ աշխարհականը, կարող է պատարագ մատուցել։ Դուք համաձա՞յն եք, որ վարչապետը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան» է անվանում։ Դրանք, ինչպես ընդունված է ասել լրագրության մեջ, «փակ հարցեր» են, որոնք ենթադրում են միայն դրական կամ բացասական պատասխաններ։
Ոչ թե մեկ ժամ խոսելով՝ խուսանավել, մեր լեգենդար ֆուտբոլիստ Լեւոն Իշտոյանի նման «խաբսեր տալ», ոչ թե նույնիսկ հայտարարել, որ «եպիսկոպոսաց դասը դատապարտելի է համարում» (որ դատապարտելի է համարում, հետո՞ ինչ՝ հաջորդ կիրակի կարելի՞ է դա անել, թե՝ ոչ), այլ անհատապես եւ հստակ ասել՝ «այո» կամ «ոչ»:
«Ձեր խոսքը թող լինի «այո»-ն «այո» եւ «ոչ»-ը՝ «ոչ». սրանից ավելին չարից է» (Մատթեոս 5:37)։ Հղումը՝ մեկնաբանության մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից