Ինչ են քննարկել Ռուբեն Սիմոնյանն ու Իզաբել Նետոն․ հանդիպմանը ներկա է եղել Ներսես Երիցյանը
Նոյեմբերի 26-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝ ՀԲ թվային զարգացման բաժնի ղեկավար Իզաբել Նետոյի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։
Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նշված ուղղություններով նախարարության կատարած աշխատանքներն ու հետագա ծրագրերը։ Նախարարի տեղակալն ադրադարձել է նաև պետական և մասնավոր հատվածներում թվայնացման և կիբեռանվտանգության ներդրման գործընթացներին, այդ ուղղությամբ ՀԲ հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Իզաբել Նետոն ընդգծել է ՀԲ պատրաստակամությունը նշված ուղղություններով դիտարկելու աջակցության հնարավորությունները՝ առավել արդյունավետ արդյունքներ ապահովելու համար։
Կարևորվել է պետական և մասնավոր հատվածներում առավել ժամանակակից թվային գործիքների ներդումը, ընդհանուր նպատակի շուրջ տարբեր նախարարությունների կողմից համակարգված աշխատանքների իրականացումը, այս համատեքստում՝ նախագծերի կառավարման և տեխնիկական փորձաքննության կարողությունների զարգացումը, որը հնարավորություն կընձեռի բարձրացնելու առաջ եկած խնդիրների լուծման արդյունավետությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու քննարկումները՝ հնարավոր աջակցության առավել արդյունավետ տարբերակները կանխորոշելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից