Սպարտակիադայի ծրագրով կայացել են բասկետբոլի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները
Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով բասկետբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:


Եզրափակչին մասնակցել են Երևանի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզերի տղաների և աղջիկների դպրոցական թիմերը, որոնք եզրափակչի ուղեգիր էին նվաճել միջմարզային մրցումների արդյունքում:
Տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Երևանի թիվ 189 ավագ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Տաշիրիի Ա․ Խաչատրյանի անվան ավագ դպրոցի թիմը:
Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի Գ․Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի թիվ 4 հիմնական ավագ դպրոցի թիմը:
1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով, իսկ մարզիկները՝ հավաստագրերով, մեդալներով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից