Միջին միջանցքը պետք է դառնա այլ երթուղիների հուսալի այլընտրանք․ ԵՄ
Եվրամիությունը հաստատակամորեն մտադիր է Անդրկասպյան տրանսպորտային երթուղին, որը հայտնի է նաև որպես Միջին միջանցք, դարձնել Հյուսիսային երթուղու հուսալի երկարաժամկետ այլընտրանք։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է ընդլայնման հարցերով Եվրահանձնակատար Մարտա Կոսը։
«Միջին միջանցքը աշխարհաքաղաքական և տնտեսական օգուտ է բերում այս երթուղու վրա գտնվող բոլոր երկրներին՝ կազմված լինելով երկաթուղիների և նավահանգիստների միահյուսումից, որոնք Միացնում են Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպային»,- ասել է եվրահանձնակատարը։
Ըստ նրա՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2022 թվականից մինչ օրս արդեն քառապատկվել է։ «Մինչև 2030 թվականը այն կարող է եռապատկվել, եթե ներդրումները ճիշտ ուղղորդվեն՝ դրա թողունակությունը մեծացնելու և «նեղ վայրերը» վերացնելու համար։ Տրանսպորտային ենթակառուցվածքներում ներդրումները՝ ավելի շատ հնարավորություններ են ստեղծում թվային և էներգետիկ հասանելիության մեջ և նվազեցնում են շանտաժի ռիսկը», - նշել է Կոսը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում