Կմշակվի շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման միասնական ուղեցույց
«Փաստ» օրաթերթը գրում է. Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» նախագիծը։ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ դեռևս չկան օրենսդրորեն ամրագրված մեթոդական ուղեցույցներ, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումներն ինչպես աղտոտման անշարժ, այնպես էլ շարժական աղբյուրներից։ Շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի համապարփակ գույքագրման անհնարինության դեպքում՝ գիտականորեն հիմնավորված և հստակ հաշվարկների վրա հիմնված մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված նպատակային քաղաքականությունն ուղղակիորեն դառնում է անհնար։
Հրամանի ընդունման արդյունքում շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի միասնական հաշվառման, գույքագրման համակարգի ստեղծման համար նախադրյալներ կհիմնվեն, կսահմանվի աղտոտման շարժական աղբյուրներից (ճանապարհային և ոչ ճանապարհային տրանսպորտ) մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման միասնական մեթոդաբանություն, կապահովվի շարժական աղբյուրներից մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների տվյալների համադրելիությունը և ճշգրտությունը, կբարձրանա քաղաքական որոշումների ընդունման և գնահատման գիտական հիմքը, կկատարելագործվի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ միջազգային չափանիշներին համապատասխան պետական հաշվետվությունների պատրաստումը, Հայաստանում մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետումների հաշվարկման արդյունքները համադրելի կլինեն ԵՄ անդամ երկրների և տարածաշրջանային մյուս պետությունների տվյալների հետ՝ ապահովելով միջազգային հաշվետվությունների բարձր որակ և համահունչություն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ