Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ»

«Ինֆոքոմը» գրում է․ «Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Ի տարբերություն Արմեն Ղազարյանների` Հայաստանում շատ չեն Մոհամադ Մաքքի, Գարեգին Հովիկյան, Արգիշտի Սահինյան, Արիկ Սուքիասյան, Վահան Խալոյան անունները կրող մարդիկ։

Այս անունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի նվիրատուների ցանկից են։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պարզել, որ այդ տարի կառավարող ուժին ֆինանսավորել են մի շարք պետական և ՏԻՄ մարմինների հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքած, պետական արտոնություններից օգտված, ինչպես նաև կառավարող ուժի ներկայացուցիչներին փոխկապակցվող բիզնեսների ներկայացուցիչներ, կառուցապատողներ և այլք։

Ընդհանուր առմամբ 2024 թվականին նվիրատվություններից ստացված 139 միլիոն դրամի ավելի քան 80%-ը ձևավորվել է 1 միլիոն և ավելի դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից, որոնցից 31-ը նվիրաբերել են առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։

Պլատինե շաբաթ․ 3 օրում՝ 34 միլիոն դրամ

Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը։ Վերջինս «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց էլ Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ «Ա. Մելքոնյան» ընկերության «խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։

Երկու նվիրատու 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել արդեն մայիսի 14-ին, 6 նվիրատու՝ մայիսի 15-ին, ևս 1-ը՝ մայիսի 16-ին։ Վերջին նվիրատուն Հակոբ Նազարյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ։ Նազարյանը 2023 թվականին հիմնադրված «Արմ-պրոֆիտ» ընկերության տնօրենն է։ Ընկերությունն իրականացնում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատումը։ Նազարյանի փոխանցումից մեկ օր առաջ 2․5-ական միլիոն դրամներ են փոխանցել վերջինիս կինը՝ Լիլիթ Նազարյանը, 19-ամյա դուստրը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Տիգրան Մարոյանը և Էլմիրա Մարոյանը։

Թեև «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատման շինարարական թույլտվությունը Նազարյանի ընկերությունը ստացել է 2025 թվականի փետրվարի 19-ին, անշարժ գույքի գործակալության կայքում, որն իրականացնում է համալիրի բնակարանների վաճառքը, նշված է, որ կառուցապատումը մեկնարկել է 2024 թվականի ապրիլի 1-ին։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Տիգրան Մարոյան Յուրիի» ԱՁ-ի հետ։ Վերջինս 71 միլիոն դրամի դիմաց իրականացրել է սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների պատրաստում, տեղադրում և ապամոնտաժում։

Մայիսի 14-ին 2.5 միլիոն դրամի նվիրատվություն կատարած անձանցից մեկը Վահան Խալոյանն է, վերջինս ներկայանում է որպես «ՎՄՎ Քամփանի» ընկերության տնօրեն։ 2019-ի վերջին հիմնված այս ընկերությունը 2020 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումներին և միայն 2024 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է ավելի քան 1.2 միլիարդ դրամի պայմանագրեր՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Թեև որպես ընկերության տնօրեն ներկայանում է Վահան Խալոյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Շուշիկ Խալոյանն է, որը գրանցված է նույն հասցեում, ինչ նախկինում Վահան Խալոյանը, իսկ այժմ՝ նրա հայրը։

Նույն օրը ՔՊ կուսակցությանը խոշոր՝ 2 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել Ղևոնդ Էմյանը։ Վերջինիս «Գոլդ Ֆաերվորկ» ՍՊԸ-ով և «Ղևոնդ Էմյան Գևորգի» Ա/Ձ-ով 2019 թվականի մայիսին Վարչապետի աշխատակազմի հետ կնքել է երկու պայմանագիր՝ մեկը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների, մյուսը՝ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համար։ Երկու պայմանագրերն էլ կնքվել են հրատապ մեկ անձից ընթացակարգով, իսկ պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է շուրջ 1.4 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ, մայիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 34 միլիոն դրամի նվիրատվություն, որից 32 միլիոնը՝ 1 միլիոն և ավելի դրամ փոխանցած 13 նվիրատուներից։

Ոսկե շաբաթ․ 3 օրում՝ 29 միլիոն դրամ

Հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի մարտի 29-ին ՔՊ կուսակցությանը 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Մաազա» ընկերության տնօրեն Արգիշտի Սահինյանը, «Սիլ Կոնցեռն» ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանը և «Սիլ» հանքային ջրերի գործարան ՍՊԸ տնօրեն Վահագն Ալեքսանյանը։ Երկու օր անց՝ ապրիլի 1-ին, ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Արիկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի որդին։

Հենց նույն օրը ՔՊ-ին 2.5 միլիոն դրամ է փոխանցել նաև Մոհամադ Մաքքին։ Վերջինս այժմ Հայաստանի քաղաքացի է, սակայն նախկինում եղել է Սիրիայի քաղաքացի, ունի Հայաստանում գրանցված ընկերություն՝ «Իմպերիալ լայֆսթոք» ՍՊԸ-ն, որը զբաղվում է կենդանիների մեծածախ առևտրով։ Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ նույն անունով անձից մի նվիրատվություն էլ 2022 թվականին ստացել էր «Իմ քայլը» հիմնադրամը՝ 50 հազար ԱՄՆ դոլար չափով, իսկ 2020 թվականին՝ Մատենադարանը՝ հրատարակչական ծրագրերի իրականացման համար:

Ապրիլի 1-ին 2․5 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել նաև Տիգրան Աֆոյանը, որի ընտանիքին են պատկանում ճանապարհների և ավտոմայրուղիների շինարարությամբ զբաղվող «Վեհ Իշխանասար» և «ՎԱՌՄԱՇ» ՍՊԸ-ները։ «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն միայն 2024 թվականին Տավուշի մարզպետարանի հետ կնքել է ավելի քան 640 միլիոն դրամի աշխատանքների իրականացման պայմանագրեր։

Ապրիլի 1-ին 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել ևս 4 նվիրատու, որոնց, սակայն, նույնականացնել չի հաջողվել։

Ընդհանուր առմամբ մարտի 29-ին, ապրիլի 1-ին և ապրիլի 2-ին 12 անձ կատարել է 29 միլիոն դրամի նվիրատվություն։

Արծաթե շաբաթ․ 6 օրում՝ ավելի քան 20 միլիոն դրամ

Հունիսի 5-ին ՔՊ կուսակցությանը 1 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Պրինտարմ դանվեստ» ընկերության սեփականատեր Անդրանիկ Բախտավորյանը։ Նույն տարվա դեկտեմբերի 25-ին Բախտավորյանը ևս 1․5 միլիոն դրամ է փոխանցել։ Վերջինիս ընկերությունը 2018 թվականի հոկտեմբերին, 2020 թվականի մարտին և 2023 թվականի հուլիսին Կառավարությունից ստացել է մաքսային արտոնություններ։

Հունիսի 6-ին ՔՊ-ին 2 միլիոն դրամ է փոխանցել «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմանադիր և գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը։

Ընդհանուր առմամբ, հունիսի 5-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 20 միլիոն դրամի նվիրատվություն, որից 14․5 միլիոնը՝ 1 և ավելի միլիոն դրամ փոխանցած 11 նվիրատուներից։

Բրոնզե շաբաթ․ 2 օրում՝ շուրջ 20 միլիոն

2.5 միլիոն դրամների հաջորդ խմբաքանակը ՔՊ կուսակցությունը ստացել է սեպտեմբերի 16-ին՝ 5 նվիրատուից։ Եւս 5 միլիոն դրամ ստացվել է հաջորդ օրը՝ 2 նվիրատուից։ Ընդհանուր առմամբ, այս երկու օրերի ընթացքում 11 նվիրատուներ ՔՊ կուսակցությանն են փոխանցել շուրջ 20 միլիոն դրամ։

Վարկանիշային աղյուսակից դուրս մնացած, բայց հիշատակման արժանի նվիրատուներ
2.5 միլիոն դրամի երեք նվիրատվություն ՔՊ կուսակցությունն ստացել է դեկտեմբերի 10-12-ն ընկած ժամանակահատվածում։ Դեկտեմբերի 12-ին ՔՊ-ին 2.5-ական միլիոն դրամներ են փոխանցել «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը և Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը։ Վերջիններս գործընկերներ են, Ծաղկաձորում կառուցվող «Պալլադա» համալիրի նախկին համասեփականատերերը (համալիրի կառուցման մասին կարող եք կարդալ «Հետքի» հետաքննությունը)։

Հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին ՔՊ կուսակցությանը 600-հազարական դրամ (ընդհանուր 2.4 միլիոն) է փոխանցել Սյունիքի նախկին փոխմարզպետ, այժմ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կառավարման խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին էլ ՔՊ կուսակցությանը 600-հազարական դրամ (ընդհանուր 1.8 միլիոն դրամ) է փոխանցել Բաբայանի կինը՝ Ալետա Կարապետյանը։

Այսպիսով՝ առավելագույն չափով՝ 2.5 միլիոն դրամի 31 նվիրատվությունների մեծ մասը կատարվել են խմբերով՝ նույն կամ իրար մոտ օրերի։

643 Արմեն Ղազարյաններից միայն մեկն է նվիրատվություն կատարել
Դեռևս նախորդ տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած նվիրատվություններին «Ինֆոքոմը» անդրադարձել էր մեկ այլ հետաքննությամբ, որով պարզել էինք, որ Երևանի ավագանու՝ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնվազն մի մասը անհայտ ծագում ունեն։

Այս ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ նվիրատվությունների զգալի մասը հավաքագրվել է տարբեր բիզնեսների ներկայացուցիչներից, որոնցից շատերն ակտիվորեն մասնակցում են պետական գնումներին, ստանում են պետական արտոնություններ կամ փոխկապակցված են կառավարող ուժի ներկայացուցիչների հետ։

Նախորդ տարիներին կուսակցություններն իրենց հաշվետվությունները հրապարակում էին Azdarar.am-ում, որտեղ սովորաբար նշում էին նվիրատուների անուն-ազգանուն-հայրանունները։ Այս տվյալների հրապարակումը հնարավորություն էր տալիս լրագրողներին՝ նույնականացնելու նվիրատուներին և բացահայտելու թաքնված կապերը։ Այս տարվանից կուսակցություններն իրենց հաշվետվությունները միասնական ձևաչափով հրապարակում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում, որտեղ լրացնում են միայն նվիրատուների անուն-ազգանունները, ինչը զգալիորեն բարդացնում, հաճախ նաև անհնար է դարձնում նույնականացումը՝ այդկերպ նվազեցնելով և ձևական դարձնելով թափանցիկության ու հաշվետվողականութան ապահովմանն ուղղված այս գործընթացը։

Այսպես՝ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Նրանցից մեկը 2.5 միլիոն դրամ է փոխանցել ՔՊ կուսակցությանը։

Արմեն Ղազարյան անունով կա 5 գործող պաշտոնյա՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Միքայելի Ղազարյանը, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Լուկաշինի Ղազարյանը, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արմեն Ավետի Ղազարյանը, Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մաքսային տեսուչ Արմեն Վլադիմիրի Ղազարյանը և Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Հակոբի Ղազարյանը։

Այս անուն-ազգանունով կա 3 նախկին պաշտոնյա՝ Վեդի համայնքի ավագանու նախկին անդամ Արմեն Կարապետի Ղազարյանը, Ոստիկանության Ակադեմիայի նախկին պետ Արմեն Պարույրի Ղազարյանը և Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի նախկին պետ Արմեն Սավելի Ղազարյանը։

Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 22 մարդ սեփականատիրոջ կամ տնօրենի կարգավիճակով ներկայացված է գործող 27 բիզնեսներում։ Նրանցից մեկը՝ Արմեն Լևոնի Ղազարյանը, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Արարատ ինկասացիայի» տնօրենն է, իսկ Արմեն Կարապետի Ղազարյանը, օրինակ, «Գետափի գինու գործարանի» տնօրենն է։ Եւս 109 Արմեն Ղազարյան անհատ ձեռնարկատեր է։

Այսպիսով, հանրությունն այդպես էլ գուցե չիմանա, թե որ Արմեն Ղազարյանն է 2․5 միլիոն դրամ փոխանցել ՔՊ կուսակցությանը։ Նույն ձևով չի կողմնորոշվի 1127 Հովհաննես Հովհաննիսյանների, 619 Դավիթ Հարությունյանների, 585 Գևորգ Հակոբյանների և այլ հաճախ հանդիպող անուններով անձանց միջև։

Մոտ կես տարուց Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, «Կուսակցությունների մասին» օրենքի վերջին փոփոխություններով բարձրացվել են նվիրատվությունների թույլատրելի շեմերը, և, միևնույն ժամանակ, հարակից փոփոխություններով նվազեցվել է կուսակցությունների ֆինանսավորման գործընթացի թափանցիկությունը»։