Փոխգնդապետը մեղադրվում է սերժանտ բուժակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար. գործը դատարանում է
Ապրիլի 14-ին Երևանի քրեական դատարանում մակագրվել է քրեական գործ, որով Ն զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Մ.Մ.-ը մեղադրվում է նույն զորամասի բուժկետի դեղատան պետ բուժակ, կին զինծառայող, սերժանտ Ա.Հ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Ջ. Հ.-ին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Մ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով Ն զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, կոչումով՝ փոխգնդապետ, 2025 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, զորամասի ռուժկետում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նույն զորամասի բուժկետի դեղատան պետ բուժակ Ա.Հ.-ի նկատմամբ։
Իրավական գնահատականը
Մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է պատասխանատվություն սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունների համար, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։
Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը որակավորող հանգամանք է սահմանում այն դեպքերի համար, երբ արարքը կատարվում է զորամասում կամ ծառայության այլ վայրում՝ զինծառայողի նկատմամբ՝ համապատասխան հիմնարկի կամ հաստատության աշխատակցի կողմից։
Այս հոդվածով նախատեսված պատիժը ազատազրկում է՝ հինգից տասը տարի ժամկետով։
Գործի քննությունը
Քրեական գործը դատարան է ներկայացրել Երևանի կայազորի զինվորական դատախազությունը։ Հանրային մեղադրող է հանդիսանում Տ.Պ.-ը։
Գործի քննությամբ անցկացվել են նախնական դատալսումներ՝ ապրիլի 30-ին և հուլիսի 8-ին, ինչպես նաև հիմնական դատալսումներ՝ օգոստոսի 5-ին, 8-ին և 20-ին, հոկտեմբերի 6-ին, նոյեմբերի 13-ին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Խափանման միջոցը
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ