Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որը պաշտոնավարել է նաեւ 44-օրյա պատերազմի օրերին, երեկ հայտարարեց, որ դիմել է ԱԺ նախագահին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին եւ հանձնաժողովում իր մասնակցությամբ նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար, սակայն մերժում է ստացել՝ այն հիմնավորմամբ, որ զեկույցն իրավական կարգավիճակ չունի․ հայտնի է, որ ԱԺ նախագահն այն ուղարկել է խորհրդարանի գաղտնի բաժին, որին ծանոթանալու իրավունք ունեն միայն գաղտնիության «դոստուպ» ունեցող պատգամավորները։
Տոնոյանը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդակցելով իր փաստաբանական խմբի հետ եւ համարելով, որ մերժումն անհիմն է, կրկին դիմել է ու սպասում է պատասխանի։ Մեր տեղեկություններով, Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու ծանոթանալ զեկույցի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, դրան կարող են ծանոթանալ մարդիկ, որոնք գաղտնիության «դոստուպ» ունեն, ընդ որում՝ պատգամավորներից ոմանք, օրինակ՝ Սեյրան Օհանյանը նույնպես, իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների պատճառով, չունի այդ «դոստուպը» եւ թեպետ ցանկություն ունի այդ զեկույցին ծանոթանալու, բայց իրավունք չունի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից