Պետք է որոշեն ԱՄՆ-ն եւ Հայաստանը. փոխարտգործնախարարը՝ TRIPP-ին Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը տեղեկացված չէ «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծում ռուսական ընկերության որպես երրորդ կողմ հնարավոր ներգրավման մասին։
«Նման տեղեկատվության մասին չեմ լսել։ Ամերիկյան կողմի հետ քննարկումները ակտիվ են։ Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել», - ասել է Սաֆարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ճշգրիտ է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ ամերիկյան կողմի պնդմամբ ռուսական ընկերություն նույնպես կներգրավվի TRIPP նախագծում։
Սաֆարյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի մասնակցությունը պետք է որոշեն երկու կողմերը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները։
«Բնականաբար, յուրաքանչյուր կողմ ունի իր մոտեցումը։ Ամեն ինչ կորոշվի երկու կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով», - հավելել է փոխնախարարը։ Նրա խոսքով, բոլոր որոշումները և ընկերության ընտրությունը պետք է համապատասխանեն կողմերի շահերին։
«Բայց առաջին հերթին պետք է ստեղծվի հայ-ամերիկյան ընկերություն։ Այժմ քննարկումներ են ընթանում հենց այս հարցի՝ հայ-ամերիկյան ընկերության ստեղծման շուրջ», - ասել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ