Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են․ ԱԳ փոխնախարար
Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Փոխնախարարը նշեց, որ կողմերի միջև շփումները շարունակական են։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ փոխնախարարը նշեց, որ այն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների մակարդակով։ «Մենք միշտ հաղորդագրություններով տարածում ենք այն ամենն, ինչ կատարվում է գործընթացում»,-նշեց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ աշխատանքները չեն դադարել։
Լրագրողների հարցին՝ արդյոք սահմանազատումը շարունակվելու է Սյունիքում, Սաֆարյանը պատասխանեց, որ եթե լինի զարգացում, անպայման կլինի հաղորդագրություն։
Խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման ժամկետների մասին հարցին փոխնախարարը պատասխանեց, որ հստակ ժամկետների մասին չի կարող ասել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից