Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը զերծ է որևէ քաղաքական ներգրավվածությունից. ԶՊՄԿ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հարկ է համարում վերահաստատել, որ ընկերությունը զերծ է որևէ քաղաքական ներգրավվածությունից։ Այս մասին ի պատասխան NEWS.am–ի հարցման, նշեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից՝ մեկնաբանելով «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարությունը, թե «ՀԷՑ–ը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար»։
Կոմբինատի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Որևէ կուսակցություն ֆինանսավորելու կամ այլ քաղաքական ներգրավվածության մասին հայտարարությունը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։
ԶՊՄԿ-ն, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ աշխատում է ՀՀ և միջազգային համապատասխան օրենքների շրջանակներում, հետևելով կորպորատիվ կառավարման ընդունված չափանիշներին։ Ընկերության հասցեին հնչող ապատեղեկատվությունը, անհիմն և անտեղի շահարկումները հարվածում են երկրի առաջին հարկատուի հեղինակությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ նման հայտարարություններից, դրսևորելով հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվություն»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից