Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 25-ից 26-ը
Բացահայտվել է 160 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️61 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️10 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,
☑️9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️8 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️7 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
☑️4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, ծառերը, թփերը ապօրինի հատելու,
☑️3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️2-ական դեպք՝ կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու։
Բացահայտվել է կաշառակերության, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների և այլ արտադրանքի շրջանառության, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, հողը փչացնելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ 3 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ