ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում չկա․ Մնացական Սաֆարյան
Հայաստանն արդեն համաձայնությունն է հայտնել նոյեմբերի 27-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող և ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։
ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ «Մեր առջև նման խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կտեղեկացնենք»,- ասաց նա։ Սաֆարյանը նշել է նաև, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է․ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։
Նշենք, որ նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված է ՀԱՊԿ գագաթնաժողով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում