Լուվրի աղմկահարույց կողոպուտին առնչվող ևս չորս կասկածյալ է ձերբակալվել
Փարիզի դատախազությունը հայտարարել է Լուվրից զարդերի գողության հետաքննության շրջանակում երկու տղամարդու (38 և 39 տարեկան) և երկու կնոջ (31 և 40 տարեկան) հարցաքննության համար ձերբակալելու մասին։
Փարիզի գլխավոր դատախազ Լորա Բեկոն պարզաբանել է, որ բոլոր ձերբակալվածները Փարիզի շրջանի բնակիչներ են։ Նրանց դերը հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած կողոպուտում դեռևս չի բացահայտվել։ Ֆրանսիայում հարցաքննության համար նախնական կալանքի ժամկետը կարող է տևել մինչև 96 ժամ, գրում է DW-ն։
Այդ գործով ավելի վաղ մեղադրանք է առաջադրվել չորս անձի՝ թանգարաննանմիջականորեն կողոպտելու կասկածանքով երեք տղամարդու (35, 37 և 39 տարեկան), և հանցակցի կասկածանքով 38-ամյա կնոջ։
Հետաքննության տվյալներով՝ գողերը թանգարան են մտել հոկտեմբերի 19-ի կեսօրին՝ օգտագործելով գողացված բեռնատարի վրա տեղադրված ձգվող սանդուղքը և կտրող սարքավորումներով բացել պատուհանը։
Դեպքի վայրից փախչելիս նրանք գողացել են ադամանդե և զմրուխտե թագ, գողացել են ևս ութ ցուցանմուշ, դրանց թվում՝ ֆրանսիական թագուհիներին և կայսրուհիներին պատկանող զարդեր։ Գողացված իրերի ընդհանուր արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։
Ներկա դրությամբ գողացված զարդերը դեռևս չեն հայտնաբերվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից