Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

1918-ից մինչև 2025․ ինչու է Հայաստանը կրկին քննարկում երդվյալ ատենակալների հարցը

Գևորգ Թոսունյան

Նարեկ Խաչատրյան

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին զուգահեռ օրակարգ է վերադարձել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը։ Գաղափարը նոր չէ, ատենակալների ինստիտուտը փորձել են ներդնել ինչպես Հայաստանի առաջին Հանրապետության օրենսդիրները, այնպես էլ դրանից հետո՝ երրորդ հանրապետության ձևավորման փուլում։ Այդ փորձերը, սակայն, մինչ օրս հաջողությամբ չեն պսակվել, գրում է civilnet.am-ը։

2025-ի ապրիլի 15-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ազդարարեց երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման գաղափարը՝ նշելով, որ հարկավոր է այն ներդնել հանրության վստահությունը դատարանների հանդեպ բարձրացնելու համար։

«Երբեմն մտածում եմ, որ արդարության և արդարադատության միջև առկա ճեղքի մասին ընկալումներն ու իրականությունը կարող են կապված լինել նաև այն պրոբլեմի հետ, որ մեր դատական համակարգը էականորեն հեռացել է ժողովրդից։ Առաջիկա նոր սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը»,- ասաց Փաշինյանը։

«Կովկասյան բարոմետրի» տվյալները վկայում են, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը տարիների ընթացքում ոչ միայն չի պահպանվել, այլև որոշակիորեն նվազել է։ Եթե 2019-ին դատարաններին բոլորովին չէր վստահում հարցվածների 25 տոկոսը, ապա 2024-ին այդ թիվը հասել է 41 տոկոսի։ Ընդհանուր առմամբ, 2024-ի դրությամբ հանրության կեսից ավելին՝ 52 տոկոսը, անվստահություն է հայտնել դատական իշխանության նկատմամբ։

Ատենակալներն ու Հայաստանը

Ինչպես է առաջացել երդվյալ ատենակալների ինստիտուտը։ Մ.թ.ա. 5-րդ դարում Հին Հունաստանում ստեղծվեցին յուրահատուկ դատարաններ՝ դիկաստերիաներ, որոնց նպատակն էր դեմոկրատական ձևով արդարադատություն կազմակերպելը։ Դիկաստերիաներում որոշումները կայացնում էին հասարակ քաղաքացիները։ Հին Հռոմում ևս հասարակ քաղաքացիները երբեմն հանդես էին գալիս դատավորի դերում, բայց վերջնական որոշումը կայացվում էր պետական ատյանի կողմից։

Ժամանակակից երդվյալ ատենակալների գործող ինստիտուտների նախատիպը ստեղծվել է Անգլիայում՝ 11-13-րդ դարերում։ 12-րդ դարի կեսերից հետո Անգլիայի Հենրի 2-րդ արքայի կատարած դատական բարեփոխումներով ստեղծվեցին «Կլարենդոնի մեծ ասիզը» ((Assize of Clarendon, 1166 թվական) և «Նորթհեմփթոնի մեծ ասիզը» (Assize of Northampton, 1176 թվական), որոնց արդյունքում ձևավորվեց այսօրվա գործող երդվյալ ատենակալների ինստիտուտի նախատիպը։ Սակայն այն որոշակի տարբերություններ ուներ այսօրվա գործող համակարգից։ Դրա ստեղծման առաջնահերթությունը ոչ թե քաղաքացիների առավել պաշտպանությունն էր, այլ թագավորական իշխանության ամրացումը։

Ռուսական կայսրությունում 1864-ին ընդունված դատական կանոնադրությունների հիման վրա փորձ արվեց Անդրկովկասում (այդ թվում՝ հայկական տարածքներում) գործող դատական համակարգը համապատասխանեցնել համառուսականին։ Դրա շրջանակներում նախատեսվում էր ներդնել նաև երդվյալ ատենակալների ինստիտուտը, սակայն փորձը ձախողվեց։ Այս ինստիտուտի վերաբերյալ հաջորդիվ քննարկումներ եղան արդեն 1918-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարում։

1918-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Երդվյալ ատենակալների դատարանի ներդրման մասին օրենք։ Այն, սակայն, չգործեց։

Այս ինստիտուտն այնուհետև ամրագրվեց 1995-ի Սահմանադրության մեջ։ Մասնավորապես, մայր օրենքի 91-րդ հոդվածը սահմանում էր, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սակայն կար առանձին կետ, ըստ որի՝ «օրենքով նախատեսված դեպքերում դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ»։

Ինստիտուտը, սակայն, կյանքի չկոչվեց։ Իրավագիտության պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն իր «Ինչո՞ւ Հայ ժողովուրդը հրաժարվեց արդարադատությանը մասնակցելու իրավունքից» աշխատությունում նշում է, թե «ոչ այլ ինչ էր, քան ՀՀ Ազգային ժողովի հակասահմանադրական անգործություն»։

Նա իր աշխատանքում մանրամասնել է, որ 1997-ի դատաիրավական բարեփոխումների հայեցակարգում նախատեսված էր, որ երդվյալ-ատենակալները մասնակցելու են դատավարությանը միայն մահապատիժ և ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործությունների վերաբերյալ գործերով՝ ամբաստանյալի պահանջով:

2003-2005-ի սահմանադրական փոփոխությունների գործընթացքում այս ինստիտուտը հանվեց մայր օրենքից։

2015-ի սահմանադրական փոփոխություններից առաջ կրկին հիշեցին ինստիտուտի մասին․ այն ներդնելու առաջարկն ամրագրվեց 2014-ին մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

«Քննարկման առարկա է նաև ազգային արդարադատական համակարգում դեռևս չփորձարկված այնպիսի ինստիտուտի ներմուծումը, ինչպիսին է, օրինակ, երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարությունների իրականացման հնարավորության նախատեսումը։ Սակայն, ամեն դեպքում, նկատի է առնվում, որ արդարադատության իրականացման հիմնական ծանրությունը կրելու է դատական համակարգի առաջին ատյանը՝ որպես ցանկացած իրավական վեճ ըստ էության քննող դատարան»,- ամրագրում էր հայեցակարգը։

Ինչ են ասում մասնագետները

Եթե Հայաստանում փորձեն ատենակալների ինստիտուտը ներդնել, ապա, ըստ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի, խնդիր կառաջանա հասարակության իրազեկված անդամների հետ։

«Հայաստանը փոքր երկիր է, այստեղ կառաջանան խնդիրներ՝ սկսած իրազեկված անդամներից մինչև ատենակալների փոխկապակցվածություն»,- նշում է նա։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ շատ երկրներում, որտեղ կա այդ ինստիտուտը, դրական արդյունքներ են արձանագրվել։ «Այդուհանդերձ, որպեսզի վերջնական գնահատական տամ, պետք է այն լուրջ ուսումնասիրել՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական առանձնահատկությունները»,- նշում է Թումանյանցը։

Ընդդիմախոսները նշում են, որ Հայաստանը փոքր երկիր է, շատերն իրար ճանաչում են, ու այդպես հնարավոր են ճնշումներ ատենակալների վրա։ «Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք՝ անձն արդյոք հեշտ կարո՞ղ է ազդել, օրինակ, տասը երդվյալ ատենակալների վրա, թե՞ մեկ դատավորի»,- հակադարձում է Թումանյանցը։

Նրա խոսքով՝ ատենակալների ինստիտուտն ունի լուրջ քննարկման անհրաժեշտություն։

«Պարտադիր չէ պատկերացնել, որ մեկ օր մենք արթնանում ենք ու պարզում, որ ատենակալներն են վերջնական վերդիկտ կայացնում ծանր սպանության դեպքում։ Անգամ այս դեպքում կարելի է միջանկյալ լուծումներ գտնել՝ պրոբացիոն շրջան ներդնել՝ ատենակալներին ներգրավելով ավելի թեթև գործերով։ Իհարկե, մինչ այդ պետք է ուսումնասիրել ու հասկանալ միջազգային փորձը, ինչպես նաև հայաստանյան իրականությունը»,- ասում է Թումանյանցը։

Արդարադատության նախարարի գնահատականը

Ազգային ժողովում նոյեմբերի 12-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ գերատեսչությունը սահմանադրական փոփոխությունների շրջանակում նախատեսել է սահմանադրական նորմ, ըստ որի՝ օրենքով կարող են սահմանվել երդվյալ ատենակալների կողմից դատավարությանը մասնակցելու հիմքեր: Սա, ըստ էության, նույնն է, ինչ 1995-ի Սահմանադրության մեջ ներդրված նորմը։

Այդուհանդերձ, նախարարի խոսքով, այն չի քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից, ուստի չկա որոշում։

ԻՆչ վերաբերում է միջազգային փորձին, Գալյանը նշում է, որ կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները որոշում են միայն մեղավորության հարցը, և կան երկրներ, որ նաև կարծիք են հայտնում պատժի նշանակման հետ կապված։ «Երրորդ մոդելն այն մասին է, որ երդվյալ ատենակալները որոշում են և՛ մեղավորության հարցը, և՛ ըստ էության պատժի տեսակը և չափը»։

Ըստ նախարարի՝ իրենք ուսումնասիրել են նաև ատենակալների քանակության հարցը տարբեր երկրներում և տեսել, որ որոշ երկրներում ատենակալների թիվը տատանվում է 10-ից 12-ի միջակայքում, այլ դեպքերում, օրինակ՝ եվրոպական պետություններում, ատենակալների թիվը շատ փոքր է։

«Օրինակ՝ Գերմանիայում կա ժողովրդական դատավորների օրինակ, որտեղ երկու հոգանոց կազմով մասնագիտացված դատավորին օգնություն են ցուցաբերում այսպես կոչված ժողովրդական դատավորները»,- ասում է Գալյանը։

Ըստ նրա՝ հարցի մյուս կողմն է, թե որ գործերով պետք է ներգրավվեն ատենակալները։

«Կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները միայն սպանությունների, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, խոշտանգումների վերաբերյալ հանցակազմերի քննությանը մասնակցություն ունեն, և կան երկրներ, որ բացի քրեորեն հետապնդելի արարքների քննությունից, ատենակալները մասնակցություն ունեն նաև քաղաքացիական որոշ տեսակի դատավարություններում»,- նշեց նախարարը։

Սահմանադրական առաջիկա փոփոխությունները ցույց կտան՝ Հայաստանն արդյոք պատրաստ է դատական իշխանությունը մասնակիորեն «պատվիրակել» քաղաքացիներին։

civilnet.am