Մի՞թե ազգային բարերարն այսպիսինն է
Դժվար է հավատալ, բայց ըստ հրապարակված նյութերի պարզ է դառնում, որ
1․ ՀԷՑ-ի նախկին ղեկավարները վերցրել են վարկեր՝ ՀԷՑ-ի հարկային պարտավորությունները և աշխատավարձերը վճարելու համար։
2․ Անհատույց հիմունքներով ՀԷՑ-ի ֆինանսական ռեսուրսները տրամադրվել են Ընկերության նախկին ղեկավարների հետ կապ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց։
3․ ՀԷՑ-ի տվյալների բազայից ջնջվել են 2018-2024 թթ․-ին հանրության և իրավաբանական անձանց կողմից էլեկտրաէներգիայի փաստացի սպառման ամբողջ տեղեկատվությունը։
4․ Մի շարք անձինք ու ընկերություններ ստացել են մի քանի հարյուր միլիոն դրամի վարկեր, որոնց երաշխավորը դարձել է ՀԷՑ-ը։
5․ ՀԷՑ-ում գնումները կատարվել են 1.5-2 անգամ ավելի թանկ գնով։
6․ Վերջին երկու տարիներին նոր միացումների սակագները 10 անգամ ուռճացվել են։
Մի՞թե ազգային բարերան այսպիսին պետք է լինի: Սրանք շատ ծանր մեղադրանքներ են, որոնց ոչ միայն պետք է դատարանում անդրադարձ կատարվի, այլ որոնց շատ կոնկրետ եւ շատ արագ պետք է արձագանքի նաեւ քաղաքական հայտ ներկայացրած «Մեր ձեւով» շարժումը:
Մեր երկիրն այնքան չի բարոյալքվել, որ նման մեղադրանքներ ունենալով քաղաքական ուժը շարունակի անդարդ գործունեությունը:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից