Հնդկաստանը և Կանադան ուրանի արտահանման՝ 2,8 միլիարդ դոլարի, գործարք են կնքելու
Հնդկաստանը և Կանադան մոտ են Նյու Դելի ուրանի մատակարարման գործարքի կնքմանը, ինչը հարաբերությունների ջերմացման ևս մեկ նշան է՝ երկու տարվա լարված դիվանագիտական հարաբերություններից հետո, գրում է The Globe and Mail-ը։ Ըստ նախագծին ծանոթ աղբյուրների, գործարքի գումարն, ըստ երևույթին, կկազմի շուրջ 2,8 միլիարդ դոլար, իսկ ժամկետը՝ 10 տարի։ Նրանք հավելել են, որ գործարքի պայմանները կարող են փոփոխվել մինչև պաշտոնական հայտարարությունը։
Կանադական Cameco Corp ընկերությունը մատակարարելու է ուրանը, և արտահանման գործարքը կարող է դառնալ ավելի լայն համագործակցության մաս՝ Կանադայի և Հնդկաստանի միջև միջուկային ոլորտում։
Կիրակի օրը Յոհաննեսբուրգում՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին պայմանավորվել են վերականգնել ազատ առևտրի համաձայնագրի քննարկումները։
2015 թվականին երկու երկրները Cameco-ի հետ ստորագրել էին հնգամյա համաձայնագիր՝ Հնդկաստան ուրանի արտահանման վերաբերյալ, որի արժեքը այն ժամանակ կազմել էր շուրջ 350 միլիոն դոլար՝ ելնելով ուրանի գործող գներից։ Սակայն, ըստ գործընթացին ծանոթ անձանց, վերջին համաձայնագիրը նոր փաստաթուղթ է լինելու, այլ ոչ թե 2015-ի պայմանագրի երկարաձգումը։
Միջուկային էներգետիկայի ոլորտում Օտտավայի և Նյու Դելիի համագործակցության այլ առանցքային ուղղություններից կարող է լինել եկամուտ ապահովող փոքր մոդուլային միջուկային ռեակտոր ստեղծելու Կանադայի նախաձեռնությունը։
Վարչապետ Նարենդրա Մոդին և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննարկել են նաև «Ավստրալիայի, Կանադայի և Հնդկաստանի տեխնոլոգիաների ու նորարարությունների գործընկերությունը» (ACITI), որը խթանելու է երեք կողմերի համագործակցությունը՝ կարևոր տեխնոլոգիաների, միջուկային էներգետիկայի, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի և արհեստական բանականության ոլորտներում, նշված է նախարարության հայտարարությունում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից