JAMA. Սննդակարգում ածխաջրերի ցածր պարունակությունը մեղմացնում է շիզոֆրենիայի ախտանիշները
Կետո դիետան օգնում է մեղմացնել դեպրեսիայի և շիզոֆրենիայի ախտանիշները, սակայն ոչ՝ տագնապային խանգարման։ Այս եզրահանգմանն են եկել Տորոնտոյի Սուրբ Միքայելի հիվանդանոցի հետազոտողները։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Psychiatry ամսագրում։
Հեղինակները վերլուծել են 50 հետազոտության տվյալներ, որոնց մասնակցել է ավելի քան 41 հազար մեծահասակ 15 երկրից։ Ընտրանքում ներառվել են ինչպես հոգեկան խանգարումներ՝ շիզոֆրենիա, դեպրեսիվ մեծ խանգարում, երկբևեռ խանգարում, ընդհանրացված տագնապային խանգարում և հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդիկ, այնպես էլ հոգեբուժական ախտորոշումներ չունեցող մասնակիցներ, այդ թվում՝ ճարպակալմամբ հիվանդներ։
Վիճակը գնահատվել է վավերացված կլինիկական սանդղակներով։
Կետոգեն դիետան՝ ճարպերի բարձր պարունակությամբ, սպիտակուցների չափավոր քանակով և ածխաջրերի նվազագույն մակարդակով սննդակարգը, վաղուց կիրառվում է որպես ռեֆրակտեր էպիլեպսիայի բուժում։ Նման սննդակարգի դեպքում ուղեղը գլյուկոզայի օգտագործումից անցնում է կետոնային մարմինների, ինչն ազդում է միտոքոնդրիումների աշխատանքի, բորբոքման մակարդակի, օքսիդատիվ սթրեսի և ուղեղում նյարդամիջնորդանյութերի հաղորդման վրա։
Նոր աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ կետո դիետայի հետևող մասնակիցների մոտ դեպրեսիայի ախտանիշները չափավոր նվազել են։ Սակայն տագնապային խանգարման դեպքում նման օրինաչափություն չի հայտնաբերվել։ Ենթախմբերի լրացուցիչ վերլուծությունը ևս չի բացահայտել գործոններ, որոնք կայուն կերպով կուժեղացնեին կետո դիետայի ազդեցությունը տագնապայնության ախտանիշների վրա։
Կետո դիետան կամ սննդակարգի նմանատիպ ռեժիմները նպաստել են նաև շիզոֆրենիա կամ երկբևեռ սպեկտրի խանգարումներ ունեցող մարդկանց մոտ փսիխոտիկ ախտանիշների նվազմանն ու տրամադրության կայունացմանը։
Հեղինակներն ընդգծում են, որ կետո սննդակարգը կարող է դիտարկվել որպես հոգեկան խանգարումների բուժման լրացուցիչ գործիք, հատկապես եթե հաջողվում է պահպանել կենսաքիմիական կետոզը։ Այնուամենայնիվ, նման դրական ազդեցության մեխանիզմները երկարաժամկետ կլինիկական հետազոտություններում հաստատման կարիք ունեն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից