ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել նախագծին, որն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը նշել է, որ նախատեսվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը փոխարինել 18-ամսյա ժամկետով՝ այն տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։
Նրա խոսքով՝ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը կսկսվի 2026 թվականի հունվարի 7-ից, և այդ զորակոչից պարտադիր ծառայության անցնողները ծառայելու են 18 ամիս։
Նախարարը ընդգծել է, որ ծառայության ժամկետի կրճատումն իրականացվել է վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացման և ընդլայնման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքի արդյունքում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից