1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց զորակոչելու ենք բանակ. պարզ հաշվարկ է. Պապիկյան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հնարավոր է համարում, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իշխանության օրոք Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀՀ սուվերեն տարածքները կվերականգնվեն։ «Իհարկե՛, տեսնում եմ հնարավորություն։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»,– խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը։
Իսկ Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծով Պապիկյանը վստահեցնում է, որ չի փորձում օգնել սեփական քաղաքական թիմին՝ 2026-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Բանակը կրճատվելու վերաբերյալ պնդումները կապ չունեն իրականության հետ»,– այսօր նախագծի քննարկմանը ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ բացատրելով. «1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ 1.5 տարի հետո զորացրվելու է երկու զորակոչի այն հատվածը, որը պայմանագիր չեն կնքել։ Դրանից ևս 1.5 տարի հետո բոլոր 4 զորակոչերը կրկին գտնվելու են բանակում՝ պարզապես 1.5 տարի ծառայելով։ Պարզ հաշվարկ է, ես ոչ մի բան չեմ խեղաթյուրում»։ «Բանակը չի կրճատվում»,– կրկնում է նախարարը,– «էդ անտերը թվաբանություն է, բարդ չէ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում