Անվտանգ երթևեկություն՝ առանց աղմուկի․ հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց
Երթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Քաղաքացիների անդորրը չխաթարելը, մեքենա վարելիս անհարկի աղմուկ չստեղծելը նույնպես անվտանգ երթևեկության ապահովման կարևոր բաղադրիչներից է։
Նոյեմբերի 2-ից ուժի մեջ են մտել Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները. պատասխանատվության են ենթարկվում այն վարորդները, որոնց մեքենաներում տեղադրված են ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ, նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ։
Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբերի 2-ից մինչ օրս, Պարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից Երևանում և մարզերում ստուգվել է 1492 ավտոմեքենա: Հայտնաբերվել է թույլատրելի նորմերին չհամապատասխանող սարքավորումներով համալրված 167 տրանսպորտային միջոց։
Իրավախախտ վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք և նորմերին չհամապատասխանող խլացուցիչների, բարձրախոսների և լրացուցիչ ուժեղացուցիչների բռնագրավում՝ տուգանային 2 միավորի կիրառմամբ:
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայություն


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ