Որս հանուն գիտության․ առաջին անգամ ողջ է հայտնաբերվել տասնամյակներ թաքնվող հազվագյուտ «ուրվական» կետը
Գիտնականները Մեքսիկայի ափերի մոտ վայրի բնության մեջ առաջին անգամ հայտնաբերել են հազվագյուտ ժանիքավորի՝ ճապոնական գոտիատամի (Mesoplodon ginkgodens), որը կետանմանների ընտանիքից է։ Նախկինում այս տեսակը հայտնի էր միայն ափ նետված սատկած առանձնյակներով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Marine Mammal Science ամսագրում։
Թիմը որոնումները սկսել է այն բանից հետո, երբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում գրանցել են եզակի արձագանքային տեղորոշման (էխոլոկացիոն) ազդանշաններ։ 2024 թվականի հունիսին հետազոտողներն առաջին անգամ տեսել են մեկ կետի, իսկ շուտով գտել են մի ամբողջ ընտանիք՝ մարտական ժանիքով արուի, էգի և ձագի։
Այս տեսակի արուներն ունեն զույգ ատամ, որոնք դուրս են ցցված ժանիքների պես՝ ոչ թե սնվելու, այլ էգերի համար պայքարելու նպատակով։ Արուներից մեկի մոտ գիտնականները նկատել են մաշված ժանիք, սպիներ և բրազիլական լուսարձակող շնաձկների խայթոցների հետքեր (դրանք բնորոշ սպիտակ հետքեր են թողնում)։
Գիտնականներն ընդգծում են, որ իրենց համառությունն արդարացրել է իրեն․ նրանք փնտրում էին այդ կետերին 2020 թվականից և ի վերջո հաստատել են տեսակի գոյությունը վայրի բնության մեջ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից