Համալսարանի նախկին ուսանողը դատապարտվել է հինգ ցմահ ազատազրկման՝ երեք ֆուտբոլիստի սպանության համար
Վիրջինիայի համալսարանի նախկին ուսանողը ուրբաթ օրը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ այն բանի համար, որ 2022 թվականին կրակել և սպանել է երեք ֆուտբոլիստի, իսկ ևս երկու ուսանողի վիրավորել էր համալսարանի տարածքում, հայտնում է Associated Press-ը։ Դատավոր Շերիլ Հիգինսը Քրիստոֆեր Դարնել Ջոնս-կրտսերին, որը նույնպես խաղում էր ֆուտբոլային թիմում, դատապարտել է առավելագույն հնարավոր պատժին՝ հինգ օր տևած ցուցմունքներից հետո։ Ջոնսը նախորդ տարի իրեն մեղավոր էր ճանաչել։
Իշխանությունների հաղորդմամբ, Ջոնսը կրակել է չարտերային ավտոբուսի մեջ, երբ ինքն ու մյուս ուսանողները Վաշինգտոնում ներկայացում դիտելուց և ընթրիքից հետո վերադառնում էին կամպուս։
Մոտ 23 000 ուսանողներից շատերը թաքնվել են խորդանոցներում և մութ սենյակներում, իսկ մյուսները փակել են համալսարանի ուսումնական կորպուսների դռները։
Դատավճիռը «վրեժխնդրական» չէր, այլ հիմնված էր տրամաբանական վերլուծության վրա, ասել է դատավոր Հիգինսը։ Ըստ նրա, Ջոնսը «իրականության ընկալման խեղաթյուրումներ» ուներ, սակայն գիտակցում էր իր գործողությունները՝ ընդգծելով, որ կրակելուց առաջ նա գրել էր, թե կամ «կգնա դժոխք, կամ ավելի քան 100 տարի կանցկացնի բանտում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից