Ինչպես է հասարակության վրա ազդում աստվածային միջամտության նկատմամբ հավատը
Տեխասի համալսարանի ՄակՔոմբս դպրոցի մարքեթինգի պրոֆեսոր Էնդրյու Գերշոֆի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց հավատն առ աստվածային միջամտությունը խիստ ազդում է կորպորատիվ զանցանքների նկատմամբ նրանց արձագանքի վրա։ Phys.org կայքում հրապարակված աշխատանքում գիտնականները մոդելավորել են պատմություններ, որոնցում ընկերությունը վտանգավոր քիմիական նյութերով աղտոտում է գետը և շուտով բախվում բնական աղետի, օրինակ՝ փոթորկի։ Ոմանց համար սա կարող է դաժան պատահականություն թվալ, իսկ հավատացյալների համար՝ նշան, որ բարձրագույն ուժերը «պատժում են» ընկերությանը։
Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր հավատում են Աստծո կամ բարձրագույն ուժերի միջամտությանը, ավելի հաճախ են նման զուգադիպություններն ընկալում որպես աստվածային հատուցում։ Երբ նրանք համոզված են լինում, որ պատիժն արդեն «տեղի է ունեցել», ավելի քիչ հավանականությամբ են աջակցում ընկերության բոյկոտին կամ տուգանքի սահմանմանը։
Գիտափորձի շրջանակում, որին մասնակցել է 844 մարդ, ուժեղ հավատք ունեցողները համընկնումների բարձր աստիճանի դեպքում ընկերության համար առաջարկել են 40 000 դոլարով պակաս տուգանք, քան պակաս կրոնասեր մասնակիցները (մինչև 2 մլն դոլար սանդղակով)։
Իսկ եթե համընկնումը թույլ է եղել (այսինքն՝ իրադարձությունները կապված չեն թվացել), հավատացյալները սահմանել են տուգանքի նույն չափը, ինչ ոչ հավատացյալները, իսկ երբեմն՝ նույնիսկ ավելին։ Սա վկայում է այն մասին, որ նրանց համար բարոյական արդարությունը կարող է մասամբ վերապահվել բարձրագույն ուժերին, եթե նրանք կարծում են, որ Աստված արդեն գործի է անցել։
Հետազոտության հեղինակները զգուշացնում են հնարավոր մանիպուլյացիայի մասին․ զանցանք կատարած ընկերությունները կարող են փորձել շահավետորեն օգտագործել նման համոզմունքները՝ հրապարակելով իրենց կորուստները կամ դժբախտությունները, որպեսզի մարդիկ մտածեն, թե հատուցումն արդեն կատարվել է։ Ուստի կարևոր է, որ սպառողները գիտակցեն իրենց հակումները նախքան որոշումներ (օրինակ՝ բոյկոտի մասին) կայացնելը։ Քաղաքական գործիչները նույնպես պետք է հաշվի առնեն քաղաքացիների հոգևոր աշխարհայացքը պատժամիջոցները գնահատելիս։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից