Նախարարը բացառում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի բացասական ազդեցությունը
«Առանձին մի երկիր չի տրամադրել պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը և ստիպում այն պարտադիր դարձնել Հայաստանում», «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ի պատասխան օգտարարերից մեկի հարցին։
Օգտատերը հարցնում էր՝ «երբ տարիներ առաջ գրիպի ծանր հետևանքներից մեկը տարածվել էր Հայաստանում, արևմտյան երկրներից մեկը կամ գուցե կազմակերպություն, պատվաստանյութ էր տրամադրել ու փորձում էր պարտադրել անցնել պարտադիր պատվաստում։ Այդ ժամանակ լրագրողի հարցին, թե «ինչո՞ւ ժողովրդին չեք պատվաստում այդ դեղով», հեռուստաեթերից նախարարը, կարծեմ Քուշկյանն էր, պատասխանեց՝ «մենք փոքր ազգ ենք, և շատ ռիսկային է նոր և պրակտիկայում չկիրառված դեղամիջոցով պատվաստել ողջ ազգին»։ Եթե ձեզանից առաջ նախարարները չեն գնացել այս քայլին և ասել են, որ փոքր ազգ ենք փորձարարությունների համար, ապա Դուք ի՞նչ ռիսկով եք «Գարդասիլը» ներմուծում Հայաստան»։
Ալթունյանը նշեց, որ Հայաստանն այսօր ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդը, դիրքորոշումն, ինչպես նաև կազմակերպության տասնամյա հետազոտությունն այս պատվաստանյութի վերաբերյալ։
«Կանխելով բոլոր հարցերը «Գարդասիլի» վերաբերյալ՝ պետք է ասեմ, որ «Գարդասիլի» այս պարտիան, որը ներմուծվել է Հայաստան, մինչ ներմուծվելն անցել է հետազոտություն Հոլանդիայում և ստացել է սերտեֆիկատ՝ համապատասխանատության, կենսաբանական անվտանգության։ Սա խոսում է նրա մասին, որ ոչ միայն Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն է սա որպես գործելակարգ ներդրել, այլև Հայաստանն էլ է անցկացրել լրացուցիչ անվտանգության հետազոտություն», - ասաց Ալթունյանը։
Նախարարը բացառեց պատվաստանյութի բացասական ազդեցությունը։ «Իր ստատիստիկ տվյալներից ոչ մի այլ ազդեցություններ չեն հայտնաբերվել, իսկ ստատիստիկ տվյալները խոսում են նրա մասին, որ մաքսիմալ երկրորդական ազդեցությունը կարող է արտահայտվել սրսկման հատվածում ցավի տեսքով», ճ ասաց Ալթունյանը։
Նշենք, որ ըստ մասնագետների, մարդու պապիլոմա վիրուսն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հիմնական պառճառներից մեկն է։ Պաշտոնական տվյալներով՝ քաղցկեղային հիվանդությունների տարածվածության առումով արգանդի վզիկի քաղցկեղը Հայաստանում երկրորդ տեղում է։ Դրա տարածումը կանխելու նպատակով՝ 9-ից 13 տարեկան աղջիկները դեկտեմբերի 11-ից կսկցեն պատվաստվել պապիլոմա վիրուսի վարակի դեմ։ Այս պատվաստման շուրջ տարատեսակ քննարկումներ ծավալվեցին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում