Իրանը հայտնել է, որ պատրաստ է հավասարակշռված գործարք կնքել ԱՄՆ-ի հետ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարք կնքել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն այն պետք է լավ հավասարակշռված լինի եւ հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները։ Այս մասին The Economist բրիտանական ամսագրի հարցազրույցում հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ թելադրանքի։ Մենք իրականում բաց ենք գործարքի համար, բայց ազնիվ եւ հավասարակշռված, այլ ոչ թե միակողմանի։ Սա է խնդիրը»,- ասել է նա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մոտ մեկ օր անց իսլամական հանրապետությունը պատասխան գրոհ իրականացրեց։ ԱՄՆ-ը մտավ հակամարտության մեջ այդ թեժացումից ինը օր անց՝ հարվածներ հասցնելով իրանական միջուկային օբյեկտներին Սպահանում, Նաթանզում եւ Ֆորդոյում։ Հունիսի 23-ի երեկոյան Իրանը գրոհեց Մերձավոր Արեւելքում ամենամեծ ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազան Կատարում։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնել են հրադադարի։ Հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից