Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ ՆԳՆ Ոստիկանության պայքարը շարունակական է:
Ապօրինի պահվող զենքի հայտնաբերման հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում:
Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 53-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները նոյեմբերի 19-ին այցելել են ակնալիճցի տղամարդու տուն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին է ներկայացրել 4,5 մմ տրամաչափի ակոսափող զենք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ