Warner Brothers-ը դատի է տվել Թուրքիայի հավաքականի հարձակվող Քերեմ Աքթյուրքօղլուին
Warner Brothers-ը դատի է տվել Թուրքիայի հավաքականի և «Ֆեներբախչեի» եզրային հարձակվող Քերեմ Աքթյուրքօղլուին։ Habertürk-ի և այլ թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հոլիվուդյան հեղինակավոր ընկերությունը դատական հայց է ներկայացրել ֆուտբոլիստի դեմ՝ «Հարի Փոթեր» ֆիլմաշարի տեսողական և աուդիո տարրերի չարտոնված օգտագործման համար։ Հայցը ներկայացվել է Ստամբուլի քաղաքացիական դատարան, և դրան կցվել են Աքթյուրքօղլուի սոցիալական ցանցերի էջերից վերցված նյութերը։
27-ամյա ֆուտբոլիստին երբեմն անվանում են «Կախարդ» և «Քերեմ Փոթեր»։ Նա իր գոլերը տոնում է՝ փայտիկով կախարդանք կատարող հերաշագործի նաման, ինչպես «Հարի Փոթեր» ֆիլմաշարում, որի իրավունքները պատկանում են ամերիկյան ընկերությանը։
Warner Bros.-ը իր հայցում նշել է, որ բազմաթիվ տերմիններ, ինչպիսիք են «Հարի Փոթերը», «Հոգվարթսը» և «Գրիֆինդորը», որոնք Թուրքիայի արտոնագրերի մեջ ևս գրանցված ապրանքանիշերի գրասենյակում։ Ընկերությունը շեշտել է, որ այս ապրանքանիշերն օգտագործվում են գրքերից և ֆիլմերից դուրս ևս և ունեն բարձր առևտրային արժեք։
Բացի այդ, Աքթյուրղօքլուն իր անձնական սոցիալական էջերում օգտագործել է նաև այս կինոաշխարհի երաժշտությունը։
Warner Bros.-ը պնդում է, որ Աքթյուրղօքլուն խախտել է հեղինակային իրավունքը՝ այդ տարրերը առանց թույլտվության կիրառելով։ Ընկերությունը դատարանին խնդրել է ուսումնասիրել ֆուտբոլիստի Instagram-ի և X-ի հրապարակումները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից