Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները
Ընթացիկ տարում բացահայտվել է խոշորամասշտաբ, ներդրումային խարդախություններով զբաղվող երեք խումբ: Այս մասին 1 տարվա աշխատանքներն ամփոփելիս ասել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:
Անդրադառնալով հանցագործությունների բացահայտումներին, նախարարը նշել է, որ միայն քրեական ոստիկանության կողմից բացահայտված դեպքերով պետությանը և համայնքին պատճառված վնասը նախնական հաշվարկներով կազմել է շուրջ 25 մլրդ դրամ: Կան նախաձեռնված քրեական վարույթներ, վերականգնված միջոցներ:
Ընթացիկ տարում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 0,7 տոկոսով: Հանցավորության կառուցվածքը շարունակում է մնալ կայուն: 85,7 տոկոսը բաժին է ընկնում ոչ բարձր հանրային վտանգավորություն ունեցող, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին:
Իրականացված աշխատանքների արդյունքում գրանցված հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը բարձրացել է: Հանցագործությունների թիվը, որոնցով կա որպես մեղադրյալ ներգրավված անձ, աճել է 3,5 տոկոսով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9,9, ծանրով՝ 5,8 տոկոսով:
ՀՀ-ում սպանությունները հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են 0,2 տոկոս, շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները, որոնք վերջին տարիների կտվածքով կտրուկ և վտանգավոր աճի տեմպեր չունեն: ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային հրապարակումներով 100 հազար բնակչության հաշվով սպանությունների միջին ցուցանիշը 2021-ին կազմել է 5,8 դեպք: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի համար հաշվարկված տվյալները եղել են ավելի ցածր՝ 2021-ին՝ 2, 2022 թվականին՝ 1,9, 2023-ին՝ 1,8, 2024 թվականին՝ 2:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ