Նոր մանրամասներ՝ գնացքի և մեքենայի բախման դեպքից
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով: Ժամը 06:30-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և Գյումրի-Երևան բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատար գնացքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է դաշտում: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Փրկարարներն ու պարեկները «Opel»-ի վարորդի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ