Նիկոլ Փաշինյանը ժամանել է Աստանա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Նրան ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի ղեկավարի օդանավը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Աստանայի Նուրսուլթան Նզարբաևի անվան միջազգային օդանավակայանում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին Ղազախստանի նախագահի նստավայրում՝ «Ակորդա» պալատում: Նախ տեղի կունենա Փաշինյան-Տոկաև առանձնազրույց, ապա երկու երկրի պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում: Նիկոլ Փաշինյանի՝ Աստանա պաշտոնական այցի ժամանալ տեղի կունենա նաև փաստաթղթերի փոխանակում: ԶԼՄ ներկայացուցիչների համար Փաշինյանն ու Տոկաևը հանդես կգան հայտարարությամբ:
Վաղը նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի հետ: Հայաստանի ղեկավարի պաշտոնական այցի օրակարգում նախատեսված է հանդիպում նաև Ղազախստանի խորհրդարանում՝ Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Նիկոլ Փաշինյանը Աստանայում կայցելի նաև Ղազախստանի ազգային թանգարան և «Աստանա էքսպո» արհեստական բանականության միջազգային կենտրոն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից