Հայաստանն ԱՄՆ-ին քաջալերել է վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը
Հայաստանը Միացյալ Նահանգների գործընկերներին քաջալերել է, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում Վրաստանի հնարավոր օգուտների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով իրար հետ կապ ունեն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած այցը և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի՝ Թբիլիսի կատարած այցը։
Կոստանյանն ընդգծել է, որ այդ օրերին Թբիլիսիում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչները իրենց քննարկումները կոորդինացրել են նաև Հայաստանի հետ։
«Վրաստանի հետ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է նաև Թբիլիսին շահել ընդհանուր ապաշրջափակման գործընթացներից։
Թույլ տվեք նաև ավելացնել մեկ այլ կետ․ մենք ինքներս էլ Միացյալ Նահանգների մեր գործընկերներին քաջալերում էինք և բավական երկար ժամանակ խոսում էինք այս մասին, որ անհրաժեշտություն կա որոշակիորեն վերագործարկել Վրաստանի հետ երկխոսությունը, և շատ ուրախ ենք, որ այդ քննարկումները տեղի են ունեցել»,-ընդգծեց Վահան Կոստանյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան