Նորայր Հակոբյանը երդմամբ ստանձնեց Մասիսի համայնքապետի պաշտոնը
Այսօր Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ տեղի ունեցավ նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանի երդմնակալության արարողությունը։
«Ստանձնելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել՝ ի բարօրություն նրա բնակիչների։ Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, իմ ուժերի ներածին չափով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,-երդման իր խոսքում ասաց Հակոբյանը։
Երդումից հետո Հակոբյանը ստանձնեց համայնքապետի լիազորությունները։
Հիշեցնենք՝ համայնքապետի միակ թեկնածուն «Դ. Համբարձումյան» դաշինքից Նորայր Հակոբյանն էր։
Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ազատազրկումից հետո։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ