Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի ծրագրի մասին հաղորդագրությունները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցների հաղորդագրությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «գաղտնի ծրագրի» մասին։ «Անքորիջում (Ալյասկա - խմբ.) քննարկումներ են եղել։ Եվ Անքորիջից դուրս նոր զարգացումներ չկան», - ասել է Կրեմլի խոսնակը։
Նոյեմբերի 19-ին ամերիկյան Axios լրատվական կայքը հաղորդել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ խորհրդակցություններով մշակում է ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագիր։
Լրագրողների խոսքով՝ 28 կետից բաղկացած ծրագիրը ոգեշնչվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնության հասնելու հաջող ջանքերից։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը կարևոր դեր է խաղում ծրագրի մշակման գործում։
Նույն օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Անկարա, որտեղ նա բանակցություններ կվարի Ուիթկոֆի հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում