Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը. Սիկորսկի
Լեհաստանը հետ է կանչում Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Ես որոշել եմ հետ կանչել Գդանսկում վերջին ռուսական հյուպատոսության գործունեության վերաբերյալ իմ համաձայնությունը։ Այս մասին ռուսական կողմին կտեղեկացվի պաշտոնական նոտայով առաջիկա՝ մի քանի ժամվա ընթացքում», - ասել է Սիկորսկին։
Արտգործնախարարն այս որոշումը կապել է Լեհաստանի երկաթգծում վերջերս տեղի ունեցած պայթյունի հետ։ Նա հավելել է, որ եթե նման միջադեպեր կրկնվեն, կկայացվեն հետագա որոշումներ։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանում երկաթգծի պայթյունին մասնակցած երկու ուկրաինացի քաղաքացի երկար ժամանակ համագործակցել են ռուսական հետախուզության հետ։ Սակայն, ենթադրաբար, նրանց հաջողվել է լքել հանրապետությունը «Տերեսպոլի» անցակետով։
Անցյալ շաբաթվա վերջին Լեհաստանի Վարշավա-Լյուբլին երկաթուղում տեղի է ունեցել պայթյուն, որը Տուսկը որակել է որպես դիվերսիա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում