Կոտրել էին վճարային տերմինալը. Արարատի համայնքային ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին դեպքը
Նոյեմբերի 17-ին Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Սայաթ-Նովա և Արարատ գյուղերի բնակիչ երկու տղամարդ Արարատ քաղաքի Կոմիտասի փողոցում կոտրել են վճարային տերմինալը, գողացել գումարը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հեռացել Արարատ գյուղի ուղղությամբ։
Միջոցառումները շարունակվեցին Արարատի մարզի պարեկների հետ համատեղ:
Նույն օրը` ժամը 5.40-ին, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում 37 և 34 տարեկան տղամարդիկ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և իրենց վարած մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Արարատի բաժին:
37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 382 հազար դրամի մետաղադրամներ և թղթադրամներ։
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում պարզվեց, որ տղամարդիկ, նույն կազմով, հոկտեմբերի 28-ին կոտրել են նաև Արարատ քաղաքի Խանջյան փողոցում գտնվող վճարային տերմինալը և գողացել գումար։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև