Բրիտանիայում կարգելեն համերգների տոմսերի վերավաճառքը իրական արժեքից բարձր գնով․ Guardian
Մեծ Բրիտանիայում կարգելվի համերգների և մարզական մրցումների տոմսերի վերավաճառքը՝ գնահատվածից բարձր գնով։ Այս մասին հայտնել է The Guardian թերթը։ Ըստ տեղեկությունների՝ բրիտանական կառավարությունը սկզբում թույլատրել է տոմսերի վերավաճառքի հնարավորությունը մինչև 30% աճով, սակայն, ի վերջո, ընտրել է ավելի սահմանափակ մոտեցում։ Այս միջոցառումը պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 19-ին։
Ինչպես հիշեցրել է պարբերականը, ավելի վաղ բրիտանական Coldplay և Radiohead ռոք խմբերը և երգչուհի Դուա Լիպան կոչ էին արել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին վերջ դնել շահարկողների բիզնեսին։ Թերթը նշել է, որ այս խոստումը տեղ էր գտել իշխող Լեյբորիստական կուսակցության նախընտրական ծրագրում։
Սպասվում է, որ օրենքը պաշտոնապես կամրագրվի 2026 թվականին։ Միևնույն ժամանակ, Viagogo-ի և StubHub-ի նման հարթակները, որոնք վերավաճառում են տոմսերը, կկարողանան գանձել սպասարկման վճար, որի ամենաբարձր արժեքը կորոշվի ավելի ուշ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից