Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները

 
 
 

«Փաստ» օրաթերթը գրում է. Քանի որ անցած կիրակի Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կարծում ենք, արժե միանգամից անցնել նախնական հետևություններին ու դիտարկումներին: Այն է՝ ի՞նչ ցույց տվեցին այդ ընտրությունները: Անշուշտ, բավականին զավեշտական են նայվում Փաշինյանի ու ՔՊ-ի պաթոսախառը կեցվածքն ու հայտարարությունները, թե իրենք «ջախջախիչ հաղթանակ» են տարել այս ՏԻՄ ընտրություններում: Սա, թերևս, «նոր խոսք» է ինչպես քաղաքականության, այնպես էլ՝ թվաբանության մեջ, որովհետև քվեարկության մասնակիցների ընդամենը 48 տոկոսի ձայներն ստացած ուժը խոսում է մրցակիցների նկատմամբ «ջախջախիչ հաղթանակ» տանելու մասին: Կարծես Ադրբեջանին են ջախջախել, Արցախն են հետ բերել, Ադրբեջանում հայ պատանդներին են ազատել: Դե, հոգեբանական առումով Փաշինյանի ու նրա ՔՊ-ի՝ 48 տոկոսից այդքան ոգևորվելն ինչ-որ տեղ և՛ հասկանալի է, և՛ խղճահարույց: Փաշինյանն ու ՔՊ-ն վերջին 4 տարիներին պարտվել ու մերժվել են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր համայնքների տեղական ընտրություններում: Ու այդքան պարտություններից հետո վաղարշապատյան «քերած» 48 տոկոսանոց հաղթանակը կարող էր ոգևորել: Այն բանից հետո, երբ կեսգիշերին մոտ սկսեց ուրվագծվել քվեարկության նախնական պատկերը, սոցցանցերում հայտնվեցին դառնացած ռեպլիկներ ու բնորոշումներ ժողովրդի հասցեին: Փաշինյանական քարոզիչներն էլ չզլացան «զուռնա-դհոլ» անելուն զուգահեռ շահարկել նման գրառումները: Իրականում, առհասարակ, ժողովրդին մեղադրել պետք չէ: Ավելին՝ դա ճիշտ չէ: Էլ ավելին՝ նման մեղադրանքները պարունակում են տարակերպ հույզեր, բայց ունեն զրոյական արդյունք: Իրական քաղաքական գործիչները, կուսակցությունները, ուժերը չպետք է ընկնեն ավելորդ հույզերի հորձանուտն ու դրանց ազդեցության տակ, այլ պետք է սթափ ու «սառը գլխով» վերլուծեն տեղի ունեցածը, դրա բազմաշերտ պատճառները, անեն «հողեղեն», ռեալ հետևություններ:

Ու սա առաջին հերթին ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին է վերաբերում: Ահավասիկ, այդպիսի մի հընթացս հետևություն՝ Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների հիման վրա. ավտորիտար ու վարչական ռեսուրսները գերչարաշահող իշխանության դեմ ընտրական, քաղաքական պայքարում ընդդիմադիր միավորների մեծ քանակը հակառակ արդյունքի է բերում: Անհրաժեշտ են ընդդիմադիր խոշոր միավորումներ. երկուսը, երեքը, առավելագույնը՝ չորսը (համապետական ընտրություններում), ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել բողոքական ընտրազանգվածի ձայների փոշիացումից: Մի կողմից՝ ցավալի է, որ ընդգծված գաղափարական ընտրապայքար չծավալվեց, թեպետ, իհարկե, «Հաղթանակ» դաշինքը, «Մայր Հայաստանն» ու «Հայրենիքի» թեկնածուն որոշակի ջանքեր գործադրեցին այդ ուղղությամբ: Այդուամենայնիվ, ընտրությունները առավելապես մնացին հենց ՏԻՄ շրջանակներում:

Թեպետ, հանուն արդարության, ակնկալվում էր, որ Վաղարշապատի ընտրություններում գաղափարական պահն ու Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ելած ՔՊ-ի հետ հակադրությունն ավելի ընդգծված պիտի արտահայտվեր: Այսինքն, այս ընտրություններն ավելին պիտի լինեին, քան մեկ վարչական միավորի ավագանու ընտրությունները: Բայց մյուս կողմից էլ հարկ է նկատել, որ տեղական ընտրություններն, այնուամենայնիվ, իրենց առանձնահատկություններն ունեն: Իսկ այս դեպքում, երբ Էջմիածին քաղաքին արհեստականորեն կցված են գրեթե երկու տասնյակ գյուղեր, տարակերպ տեղական խնդիրների փռվածքը բավականին լայն է: Մյուսը, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել ենք, այն է, որ ընդդիմադիր ուժերը, շեշտենք՝ իրական ընդդիմադիր ուժերը իրար դեմ չպետք է պայքարեն: Ու հենց այդ առումով այս ընտրությունները միանգամայն ընկալելի ու գովելի ընթացք ունեցան:

Սա պետք է ֆիքսել՝ առաջիկայում ավելի զարգացնելու և խորացնելու, միմյանց դեմ չպայքարելը համակարգված պայքարելու մակարդակին հասցնելու նկատառմամբ: Ի լրումն, համապետական ընտրություններում պայքարի մեջ կմտնի (կանխատեսելիորեն) նաև «Մեր ձևովը», բացի այդ՝ ընդդիմադիր դաշտի գլխավոր դերակատարները հանդես կգան իրենց դեմքով, ինչը էապես կփոխի խաղի կանոններն ու ընթացքը: Այդուամենայնիվ, Վաղարշապատի ընտրությունները որոշակի լակմուսի թուղթ էին առաջին հերթին ընդդիմադիրների համար: Մյուս կողմից՝ պետք է արձանագրել «Հաղթանակ» դաշինքի, այն գլխավորած Սևակ Խաչատրյանի ու նրա թիմի կատարած աշխատանքն ու ծավալած ընտրապայքարը: Ընտրողների շուրջ 32 տոկոսի քվեներն ստանալը, այն էլ՝ փաշինյանական իշխանության ձևավորած ռեպրեսիվ մթնոլորտում, տոտալ հակաքարոզչության պայմաններում, իսկապես վկայում է ծավալուն աշխատանք կատարելու մասին:

Դրական պետք է նկատել նաև «Մայր Հայաստանի» ներգրավումը: Լինելով սկզբունքորեն նորակազմ ուժ, այն արդեն երրորդ ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթահարում է անցողիկ շեմը, իսկ ընտրապայքարում դրսևորվում է շատ ակտիվ, ընդգծված քաղաքական բաղադրիչով: Կարևոր գործոն էր «Հայրենիքի» մասնակցությունը մասնավորաբար մտավորական անձի՝ Խաչատուր Մանուկյանի դեմքով: Ի դեպ, չնայած իշխանական ճամբարում տիրող ոգևորվածությանն ու «կլառնետակորդեոն» տրամադրություններին, վերստին արձանագրենք, որ ՔՊ-ն ու Փաշինյանը գործնականում միայնակ են, ավելին՝ չունեն ընտրողների կեսից ավելիի համակրանքը, և սա՝ չափազանց մեղմ ասած:

Հատկանշական է, որ այս էլ երկրորդ անգամ անընդմեջ (Գյումրու ընտրությունը հաշված) ՔՊ-ի կողմից «սատելիտ» ուժերի ներգրավումը գրեթե ոչինչ չի տալիս: «Սատելիտներից» ոչ մեկը անցողիկ շեմը չի հաղթահարում նույնիսկ դաշինք կազմելու միջոցով: Սա պետք է նկատի ունենալ՝ հաշվի առնելով այն հավանականությունը, որ «սորոսական» շրջանակներով կարող են առանձին դաշինք ձևավորել, ինչի մասին արդեն ինտենսիվ խոսակցություններ են շրջանառվում: Մյուս կողմից՝ կոնկրետ ՔՊ-ին կից գործող «Հանրապետությունը» երկրորդ անգամ անընդմեջ մերժվում է ընտրողների կողմից:

Սա նաև նշանակում է, որ Արամ Զ. Սարգսյանը կորցնում է Փաշինյանի համար «շագանակներ» հանելու հարցում արդյունավետությունն ու նաև ազդեցությունը: Այո, ՔՊ-ն չունի մեծամասնություն, չի հաղթահարում 50 տոկոսը: Բայց վատն այն է, որ այդ մեծամասնությունը չունեն նաև ընդդիմադիրները: Բայց այստեղ կա նրբություն. ընդդիմադիրները դեռ տեղ ունեն ավելացնելու, իսկ ՔՊ-ն իր հնարավոր բարձրակետի վրա է:

Նույնիսկ ֆանտաստիկ է երևակվում նրանց՝ 48 տոկոս ստանալը: Ու այստեղ առաջին պլան են գալիս բոլորին հայտնի «վարչական ռեսուրսները»՝ իշխանական լծակներն ու ազդեցության, քաղաքացիներին ճնշելու հնարավորությունները, որ Փաշինյանը գործածում է ամբողջ ծավալով ու անընդհատ: Վաղարշապատի ընտրություններում ծայրահեղ աստիճանի մեծ վարչական ռեսուրս է օգտագործվել: Մենք այնքան հաճախ ենք լսում ու կիրառում այս բառակապակցությունը՝ «վարչական ռեսուրս», որ մի տեսակ սկսում ենք «մոռանալ», որ դա նմանապես կոպիտ ընտրախախտում է և քաղաքացիների կամարտահայտության վրա անթույլատրելի եղանակներով ազդելու դրսևորում: Նախնական արդյունքների թռուցիկ դիտարկումը, ըստ տեղամասերի, թույլ է տալիս նկատել, որ «վարչական ռեսուրս» ամենից ինտենսիվ գործածել են հատկապես գյուղական բնակավայրերում:

Ավելի ստույգ՝ նաև քաղաքում, բայց բուն Վաղարշապատ քաղաքում դրա ազդեցությունը շատ մեծ դեր չի խաղացել: Ավելին, քաղաքում ՔՊ-ն, կարելի է ասել, ընդհանրապես չի հաղթել: Եվ որպես ամփոփում, թե ինչ ցուցանեցին այս ընտրությունները. Արգիշտի Մեխակյանը Փաշինյանին պետք է ընդամենը որպես գործիք, ինչի մասին խոստովանեց հենց ՔՊ ղեկավարը: Հետընտրական հայտարարության մեջ Փաշինյանը առավել քան պարզորոշ հայտարարեց, որ անցած ընտրությունները իրեն «կարևոր լիցք են տվել»՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը նոր թափով շարունակելու, Մայր Աթոռն ու Վեհարանը զավթելու համար: Ասել կուզի, որ Արգիշտի Մեխակյանն իրեն պետք էր ընդամենը որպես քողածածկույթ, որ նրա դեմքի ու անվան ստվերում, նաև նրա պաշտոնի կիրառմամբ Մայր Աթոռի ու Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ իր արշավը հասցնի անմիջական հարձակման փուլին:

Բայց այս հարցում Փաշինյանն, այնուամենայնիվ, մի փոքր շտապում է, կարծում ենք: Իրականում բուն Վաղարշապատում ընտրողների մոտ 60 տոկոսը ՔՊ-ին դեմ է քվեարկել: Բացի այդ, Փաշինյանի թեկնածու Արգիշտի Մեխակյանը, որ տեղական տրամադրություններին երևի ավելի լավ է տեղյակ, քան իր շեֆը, շարունակ խուսափում էր բացեիբաց Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ խոսելուց: Նա հասկանում էր, որ այդ դեպքում իրեն վարչական ռեսուրսն էլ չէր օգնի: Իսկ հայ քրիստոնյաները, բնականաբար, պետք է պատրաստ լինեն համախմբված պաշտպանել մեր սրբությունը՝ Մայր Տաճարը, Մայր Աթոռը: Ու այդ հարցում ոչ մի ընտրության կամ քվեարկության ոչ մի արդյունք որևէ արժեք ու նշանակություն չունեն: