Եղբորս և որդու նկատմամբ քաղաքական բռնաճնշումն իրականացվում է օրենքի կոպիտ խախտումով․ Եզրաս Սրբազան
Այսօր ՀՀ-ում պետական ապարատի ճնշումների ներքո շինծու մեղադրանքներով, անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանդ վերցնում և թշնամաբար հաշվեհարդար տեսնում, նրանց ազատությունը սահմանափակելու միջոցով փորձում են վախեցնել, ճնշել, արդար ձայնը լռեցնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
«Վարչակազմի բացահայտ այս գործելաոճը չի տեղավորվում ո՛չ սահամանադրական, ո՛չ օրենսդրական, ո՛չ միջազգային, ո՛չ էլ համամարդկային ու բարոյական արժեհամակարգի մեջ և հիշեցնում է անաստվածության տարիները, երբ կեղծ մեղադրանքներով շինծու դատավարություններ էին իրականացվում ու մարդկային ճակատագրեր խեղվում: Այսօրվա բանտախցերում հայտնված մարդիկ, որոնց թվում են նաև իմ հարազատ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին, իրենց հավատքը, արժանապատվությունը, հայրենիքը պաշտպանող հայորդիներ են, որոնց նկատմամբ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են քինախնդրությամբ և օրենքի կոպիտ խախտումով՝ պետականամետության շղարշի ներքո:
Հենց այս տեսակի մարդկանց մասին է Քրիստոս ասում. «Զգուշացե՛ք փարիսեցիներից»: Իսկ մենք գիտենք, որ փարիսեցիները տարբեր միջոցներով ու խորամանկություններով կոծկում են կատարած չար գործերը, որոնք բխում են խաբեբա ու խորամանկ, վախկոտ ու իշխանատենչ, փառասեր ու արծաթասեր սրտից, և փորձում են արդար երևալ՝ որպես Աստծո «երկրպագողներ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև