Երևանի N143 մսուր-մանկապարտեզում ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Տեղեկացնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ստացված համապատասխան հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 435-րդ (կաշառք ստանալը) և 436-րդ հոդվածների 1-ին մասերով (կաշառք տալը պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով, առաջարկելը կամ տրամադրելը պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար), ինչպես նաև 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը շորթմամբ)»,- հայտնել են կոմիտեից:
Իրականացվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի N 143 մսուր-մանկապարտեզի աշխատակիցներն ու ծնողները ստորագրահավաք են սկսել՝ նախկին տնօրենի վերադարձը կանխելու նպատակով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև