Պարզվել են Վայոց ձորում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ
Նոյեմբերի 10-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման վերաբերյալ ահազանգի հիման վրա ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։
«Վարչական վարույթի շրջանակներում իրականացվել են՝
- տարածքի տեղազննություն՝ անօդաչու թվային համակարգերի կիրառմամբ,
լաբորատոր հետազոտությունների նպատակով
Պարզվել է, որ սույն թվականի նոյեմբերի 1-8-ը ընկած ժամանակահատվածում «Ստրոյմոնտաժ» ՍՊԸ ընկերության կողմից ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացվել են ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետլիցքի ժամանակ օգտագործվել է կավ-ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։
Աղտոտված աղբյուրին հարակից աղբյուրներից և առվակներից իրականացված ջրի նմուշառումներով աղտոտումներ չեն արձանագրվել։
Ընկերության տնօրենը՝ ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության»,- ասված է հաղորդագրությունում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև