Ավարտվել է 29 մլն ռուբլին մաքսանենգությամբ Հայաստանից տեղափոխելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին գործելով խմբի կազմում՝ ՀՀ երեք քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, կատարել է կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, առանց մաքսային հայտարարագրման Հայաստանից Վրաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 29 մլն 510 հզր ՌԴ ռուբլի գումար, որը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում, տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:
Նախաքննության ընթացքում առգրավվել է մաքսանենգության առարկա հանդիսացող գումարը:
Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև