Սպերցյանը Պորտուգալիայի հետ խաղում՝ իր գոլով, դարձավ ազգային հավաքականի լավագույն 5 ռմբարկուներից մեկը
Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմական նվաճման է հասել ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 6-րդ տուրի Պորտուգալիայի դեմ արտագնա խաղում (9։1)։
25-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 18-րդ րոպեին հեղինակեց մեր ընտրանու միակ գոլը։ Այս գոլը նրա համար 11-րդն էր ազգային հավաքականի կազմում, ինչի արդյունքում Սպերցյանը գոլերի քանակով հավասարվեց Մարկոս Պիզելիին և Արթուր Պետրոսյանին և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի պատմության լավագույն 5 ռմբարկուների ցանկում։
Ավելի շատ գոլեր ունեն խփած Գևորգ Ղազարյանը և Յուրա Մովսիսյանը՝ 14-ական, իսկ հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է Հենրիխ Մխիթարյանը՝ 32 գոլ։
Աղբյուրը` armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից