Երկաթուղին պիտի Ադրբեջանից մտնի Մեղրի, հետո Նախիջևան ու Երասխ և շարունակվի մինչև Թուրքիայի սահման. Փաշինյան
«Երկաթուղու՝ արևելքից արևմուտք շարունակության համար մեր ընկալումն ու ցանկությունն այն է, որ Ադրբեջանից մտնելով Մեղրի, ապա Նախիջևան, հետո Երասխ, երկաթուղին շարունակվի մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ունենք շատ կարճ կտոր՝ վերականգնման համար, արդեն իսկ սկսել ենք զբաղվել դրանով»,–հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանում արդեն մեկնարկել է Ղարս-Դիլիջու, այսինքն՝ Ղարսից Նախիջևան տանող երկաթուղու կառուցումը։ «Մեր դիրքորոշումը, որ կիսում ենք մեր գործընկերների հետ, հետևյալն է. դարակազմիկ այս շրջադարձը՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, հնարավորություն է, որ այստեղ մի քանի միլիարդ դոլար չծախսվի այն պարագայում, երբ այստեղ այդ նույն երթուղին հնարավոր է լինելու ապահովել Ախուրիկ-Երասխ երթուղով, և իհարկե, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ նման ըմբռնում ու համաձայնություն ձևավորելու համար»,- ասել է նա։
Իր ելույթում Փաշինյանը կրկին ընդգծեց Դոնալդ Թրամփի դերը տեղի ունեցող գործընթացներում։ «Իհարկե, նախորդող շրջանում բավական դրական ընթացք ուներ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը, բայց նաև տեսանելի բարդություններ կային։ Նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությունն էր այն վճռական գործոնը, որը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այս համաձայնությանը հասնել։ Մեր ժամանակացույցը հետևյալն է՝ մինչև տարվա վերջ ամփոփել իրավական կամ կանոնադրական խնդիրներն արդեն ձևակերպված տեքստով, 2026 թվականի առաջին կեսին ընդունել դրանից բխող բոլոր որոշումները՝ համատեղ ձեռնարկության հիմնադրման, կառուցապատման իրավունքի, կառավարության և մյուս ինստիտուտների համար ենթադրվող որոշումները, և 2026 թվականի 2-րդ կեսին սկսել արդեն բուն շինարարական աշխատանքները»–նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել են հարցը և եկել եզրահանգման, որ գուցե ամենաարագը կարող է իրականացվել էլեկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումը։ «Ոչ մի բան չի խանգարում նախագծի իրականացմանը, որովհետև բոլոր խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում, մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնությունը։ Իսկ համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի»–հավելեց նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում