Երևանում թալանել են հայտնի ընկերություններից մեկի վաճառքի մասնագետի բնակարանը և գողացել մեծ գումար, ոսկյա շղթա
Նոյեմբերի 4-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ավանեսովի փողոցի շենքերից մեկի բնակարանից խոշոր չափի գողություն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր մեկնած Երևանի քրեական ոստիկաններին Երևանի 28-ամյա բնակիչը հայտնել է, որ նույն օրը ժամը 09։00-ից մինչև ժամը 13։30-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով բնակարանի մուտքի դուռը, մուտք են գործել ներս և գողացել 1 մլն 800 հազար դրամ, 3550 ԱՄՆ դոլար, 1500 Եվրո և ոսկյա շղթա՝ իր կախազարդով։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ տուժածը աշխատում է Հայաստանում հայտնի ընկերություններից մեկում՝ որպես վաճառքի մասնագետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրև