ՀՀ դեսպանը Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսանողներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Վարուժան Ներսեսյանը դեսպանատանը հյուրընկալել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) դիվանագիտական հասարակության անդամներին։ Նշվում է, որ դեսպան Ներսեսյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ուրվագծելով երկրի հանձնառությունը խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման գործում։

«Նա հատուկ շեշտադրեց օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո խաղաղության գործընթացին Հայաստանի նվիրվածությունը։ Դեսպանը նաև խոսեց Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների ամրապնդման մասին՝ ընդգծելով երկու երկրների միջև վերջերս հաստատված ռազմավարական գործընկերությունը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանության փոխանցմամբ՝ այցն ավարտվել է աշխույժ և հետաքրքիր հարց ու պատասխանի նիստով, որի ընթացքում ուսանողները քննարկել են թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի դիվանագիտական նախաձեռնությունները, տարածաշրջանային զարգացումները և ավելի լայն դերը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում