ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Գրենոբլում հանդիպել է CEA-Leti և Minalogic ընկերությունների ներկայացուցիչներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքում, հաղորդում է ԲՏԱ նախարարությունը։ Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոհար Աբաջյանը, նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Հարոյանը։
Այցի նպատակն է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնների հետ հաստատել բարձր մակարդակի գործընկերություն և քննարկել Հայաստանի հետ կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները։
Նոյեմբերի 12-ին նախարար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը և պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով դրա հիմնական ուղղությունները, կառուցվածքային բաղադրիչներն ու զարգացման ներուժը։ Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։
Նախարարը նշել է, որ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ խթանելով հետազոտությունները, ինժեներական լուծումները և նորարարական արտադրությունների զարգացումը։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի գիտական և արդյունաբերական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով մասնագիտական կապերի հաստատման, գիտակրթական փոխանակումների և համատեղ հետազոտական նախագծերի զարգացման կարևորությունը։
CEA-Leti-ի տեխնոլոգիական հետազոտությունների բաժնի տնօրեն և Գրենոբլի GIANT ինովացիոն համալիրի ղեկավար Ջուլի Գալանդը, ինչպես նաև Minalogic ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են կազմակերպությունների գործունեության շրջանակներն ու ընթացիկ նախագծերը։
Այնուհետև հայկական պատվիրակությունը «վիրտուալ» շրջայց է կատարել CEA-Leti-ում՝ ծանոթանալով ընկերության արտադրանքին, կիրառական լուծումներին, կենդանի ցուցադրություններին և արդյունաբերական կիրառությունների ցուցասրահին:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու գործընկերության խորացումը։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հնարավոր ուղիները զարգացնելու ուղղությամբ։
Նշենք, որ CEA-Leti ընկերությունը Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Այն ակտիվորեն համագործակցում է գիտական ու արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից